ԼՂՀ ՄԻՊ-ը լիարժեք տիրապետում է իրավիճակին. ՀՀ ՄԻՊ
Ցանկացած բռնության դրսևորում դատապարտելի է: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք ԼՂՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին ծեծելու փաստը:
«Այդ առումով օպերատիվ արձագանքեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, այնպես որ այդտեղ իմ իրավասությունն ընդհանրապես չկա»,- նշեց նա:
ՄԻՊ խոսքով, այս պահին քննություն է ընթանում, այստեղ իրավասությունների տարանջատում հարց էլ կա:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը լիարժեք տիրապետում է իրավիճակին»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանին հունիսի 6-ին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նկատենք, որ Խանումյանը իրեն ծեծելու վերաբերյալ ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, մասնավորապես, հետևյալը. «Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել: Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ»:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Խանումյանին ծեծելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
- Հայկ Խանումյանը ղալաթ ա անում. Սամվել Բաբայան
- ԼՂՀ ԱԺ խմբակցություններ. Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը լուրջ հարված է Արցախում ձևավորված ժողովրդավարական սկզբունքներին
- Հայկ Խանումյանը՝ իրեն ծեծելու մասին
- Հայկ Խանումյանի կյանքին վտանգ է սպառնում. Փոստանջյան
- Սամվել Բաբայանի ունեցած փորձը օգտագործելու անհրաժեշտություն կա. Ռուստամյան
- Քաղաքական ենթատեքստ չկա, այդ մարդը ուղղակի անհավասարակշիռ է. Դավիթ Բաբայան
- Ստեփանակերտի ոստիկանությունը պատգամավորին ծեծելու վերաբերյալ հաղորդում է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան