Հայաստանը հաստատուն քայլերով շարժվում է ֆինանսական սնանկություն. Զուրաբյան
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին 2015 թվականի բյուջեի կատարողականի մեջ հետաքրքրել է հատկապես ճշտված ցուցանիշների մասը:
«Ճշտված ծախսերով, կատարվել է աննախադեպ՝ 109 մլրդ դրամի ավելացում: Դա կարող էր արվել մասնավորեցման հաշվին կամ պետական պարտատոմսերի, բայց հիմնականում այդ ավելացումները եղել են վարկի և պարտքի կուտակման հաշվին», -այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավորը:
Ըստ Զուրաբյանի, ծախսերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ գումարները զարգացման ծրագրերի վրա չեն ուղղվել, այլ օրինակ՝ կառավարական շենքերի վերանորոգումների, մեքենա-սարքավորումների ձեռքբերման:
«Արդյունքում՝ 4.8 տոկոս դեֆիցիտ, պետական պարտքի ավելացում 14 տոկոսով: Ստացվում է, որ Հայաստանը հաստատուն քայլերով շարժվում է ֆինանսական սնանկություն, որովհետև մենք պարտքը կուտակում ենք, ինչ-որ գործեր անում ենք, բայց դրանք զարգացման գործեր չեն», -եզրակացրեց Զուրաբյանը ու կատարողականը ներկայացնելով՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից պարզաբանում խնդրեց:
Ի պատասխան կառավարության ներկայացուցիչն ասաց, որ բյուջեի մասին օրենքով նախատեսված ճշտված ցուցանիշները ստացվել են հաշվի առնելով հետևյալ գործոնները՝ արտաբյուջետային հաշիվներով շրջանառվող միջոցների ներառում ինչպես ծրագրային, այնպես էլ փաստացի ցուցանիշների մեջ ու կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում կատարված վերաբաշխումները:
«Այդ թվերը ստացվել են այս գործոնները հաշվի առնելով», -հավելեց պաշտոնյան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան