«Միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումը չի կարող վնասել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններին»
Մինչ Հայաստանում ծայրահեղ կարծիքների բախում է ՌԴ-ՀՀ միասնական ՀՕՊ համակարգի հետ կապված, փորձագետները առաջ են անցել՝ արդեն քննարկում են ՀՕՊ-ի համատեքստում ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները։
«Միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումը չի կարող վնասել Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերություններին»,-անդրադառնալով ՀՀ-ի և ՌԴ-ի ՀՕՊ միավորված համակարգի հնարավոր ստեղծմանը`«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ այս մասին նշել է Ուկրաինական Միջազգային հարաբերությունների հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նիկոլայ Կապիտենկոն:
Փորձագետի կարծիքով՝ դա իհարկե լուրջ քայլ է, որն էական ազդեցություն կունենա Կովկասում տարաշրջանային անվտանգության, սակայն` ոչ ՆԱՏO-Հայաստան հարաբերությունների վրա:
«Հայաստան-ՆԱՏO անհատական գործընկերության ծրագիրը հաշվի է առնում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների բնույթը` մասնավորապես` ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը: Իմ կարծիքով Հայաստան- ՆԱՏO-Ռուսաստան հարաբերությունների ձևաչափում որևէ նոր բան տեղի չի ունենա: ՆԱՏO-ն նույնպես գիտակցում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ կապ պահպանելու կարևորությունը»,-նշել է Նիկոլայ Կապիտենկոն` հավելելով, որ այս հնարավորությունների սահմանափակումը հղի է իրավիճակի բարդացման վտանգով և, այդ իսկ պատճառով, նույնպես քիչ հավանական է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան