Ղազախստանի արտաքին առևտրում արտահանումը կտրուկ զիջում է դիրքերը
Ղազախստանի վճարային հաշվեկշռի ցուցանիշները, այսինքն` այլ երկրների հետ առևտրի հարաբերակցությունը, 2015թ-ի ընթացքում շոշափելի չափով վատացել են:
Nur.kz լրատվականի փոխանցմամբ` մասնավորապես` 2009թ-ից հետո առաջին անգամ ընթացիկ գործարքների հարաբերակցությունը բացասական թիվ է կազմել` ներմուծումը գերակշռել է արտահանմանը 5,82 մլրդ դոլարով, կամ` ՀՆԱ-ի 3,1%-ով: Համեմատության համար` 2014թ-ին այս հարաբերակցությունը դրական էր և կազմում էր 6,38 մլրդ դոլար:
Պետական փոխառությունների և օտարերկրյա ներդրումների ներգրավումը, ինչպես նաև` կուտակված ռեզերվային ակտիվների օգտագործումն ի հայտ եկած ընթացիկ գործարքների դեֆիցիտի սպասարկման առանցքային գործիքներն են եղել:
Ղազախստանի Կենտրոնական բանկի տվյալներով` տարեկան կտրվածքով ապրանքների արտահանումը կրճատվել է 42,3%-ով` մինչև 46,29 մլրդ դոլար, ծառայությունների արտահանումը` 1,7%-ով` մինչև 6,48 մլրդ դոլար: Հարկ է նաև նշել, որ առևտրային հաշվեկշիռը նվազել է մինչև 2005թ-ի մակարդակը:
Արտահանման կտրուկ կրճատման պատճառը նավթի շուկայում գների նշանակալի անկումն է և նավթի արտահանման ծավալների կրճատումը: Բանն այն է, որ Ղազախստանում նավթի աարդյունահանման ծավալները գնալով անկում են ապրում, և վերջինս չի կարող գնի անկումը փոխհատուցել արդյունահանման ծավալների մեծացմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին