Մերկելն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի դերն ու վարքը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի Բեռլինում ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում կիսել են այն կարծիքը, թե Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առանցքային դեր է կատարում:
«Ռուսաստանն, իհարկե, առանցքային դերակատարություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այստեղ մենք կօգտագործենք մեր կապերը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցենք Ռուսաստանի, ինչպես նաև` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարություններին` որպես Մինսկի խմբի համանախագահ երկրների», - «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` ասել է կանցլեր Անգելա Մերկելը:
Ադբեջանի նախագահը ևս կարևորել է Մոսկվայի դերակատարությունը և կարծիք է հայտնել, որ ՌԴ-ն կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
«Մենք Ռուսաստանի հետ շատ բարեկամական և կառուցողական հարաբերություններ ունենք: Մենք Ռուսաստանին դիտարկում ենք որպես ռազմավարական գործընկեր և Ռուսաստանի վարքն ամբողջությամբ համապատասխանում է դրան», - հայտարարել է Ալիևը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան