Կոնստանտին Օրբելյանը «բացում է» օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դուռը
Ես դեռ նոր եմ բացել օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դուռը, նոր եմ ծանոթանում, լսում: Տաղանդավոր դերասաններ կան, հիանալի ձայներ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։
Թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն ասաց, թե մեծ ուրախություն և պատիվ է, որ Կոնստանտին Օրբելյանն ընդունել է թատրոնում աշխատելու իրենց հրավերը և եկել թատրոն:
Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ և հրավերով Հայաստանում են Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն օպերայի» երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերը և իտալացի նշանավոր ռեժիսոր Պաոլո Միչեկին: Ջ. Ֆիշերի և թատրոնի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանը և ընթացիկ ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ջ. Ֆիշերը մասնակցել է նաև թատրոնի մենակատարների լսումներին:
«Հիանալի օպերայի շենք ունեք թե ճարտարապետական առումով, թե ֆունկցիոնալ։ Վոկալի հիանալի դպրոց ունեք, մեծ թվով հրաշալի ձայներ»,- ասաց Ջոն Ֆիշերը։
Հիշեցնենք, որ ` մարտի 23-ին, 65 տարեկանում կյանքից հեռացել էր հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կոնստանտին Օրբելյանը՝ Օպերայի և բալետի ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար
- Ճիշտ կլինի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարին ընտրի թատրոնի անձնակազմը. բալետային խմբի ղեկավար
- Օպերայի և բալետի թատրոնն անպայման գեղարվեստական ղեկավար կունենա. Ա.Արզումանյան
- Կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում