«Global Peace Index». Բռնություններն աշխարհում ռեկորդային աճ են գրանցել
Նախորդ տարի զինված հակամարտությունների արդյունքում եղած զոհերի թիվը վերջին 25 տարիների համեմատ գրանցել է ամենաբարձր ցուցանիշը, իսկ փախստականների քանակը հասել է առավելագույնին, որը չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր: BBC-ի փոխանցմամբ, այս մասին են վկայում Գլոբալ խաղաղասիրության ինդեքս «Global Peace Index» կազմակերպության տվյալները:
Ըստ «Global Peace Index»-ի, աշխարհում բռնությունների շեշտակի աճը նախևառաջ պայմանավորված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտությամբ: Կյանքի համար ամենավտանգավոր երկիրը հետազոտության եզրակացության համաձայն ճանաչվել է Սիրիան, որին հաջորդել են Հարավային Սուդանը, Իրաքը, Աֆղանստանն ու Սոմալին:
«Global Peace Index»-ի տվյալների համաձայն, ռեկորդային աճ են գրանցել նաև ահաբեկչական հարձակումները: Ամենից հաճախ ահաբեկչական ակտեր գրանցվել են Սիրիայում, Իրաքում, Նիգերիայում, Աֆղանստանում, և Պակիստանում:
Ըստ հետազոտության, Եվրոպան շարունակում է մնալ ամենաանվտանգ աշխարհամասը, սակայն փորձագետները նշում են, որ եվրոպական երկրներում էլ վերջին 5 տարիների ընթացքում ահաբեկչական հարձակումները աճել են:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան