ԿԽՄԿ-ն տեղյակ է հայկական սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացուհու մասին
Հայաստանի և Ադրբեջանի հյուսիս-արևելյան սահմանում, Իջևանի ուղղությամբ, ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, հայկական կողմ է անցել Ադրբեջանի քաղաքացուհի, 39-ամյա Զոհրա Վալիևա Վարդազար-քըզին:
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի լրատվական հարցերով պատասխանատու Զառա Ամատունին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը և ասաց, որ այս պահին այդ հարցի վերաբերյալ իշխանությունների հետ երկխոսության մեջ են:
«Այս պահին կարող եմ ասել, որ մենք տեղյակ ենք դրա մասին և մենք իշխանությունների հետ համապատասխան երկխոսության մեջ ենք այդ թեմայով», -փոխանցեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին