Խոսրով Հարությունյանը Սամվել Բաբայանի վերադարձի մասին
«Դե ֆակտո Արցախը պատերազմական իրավիճակի մեջ է և նրա ներքին կյանքն այս բարդ վիճակում ալեկոծելն ինձ համար արկածախնդրության տպավորություն է թողնում: Բոլորն, այդ թվում նաև Սամվել Բաբայանը, պետք է ձեռնպահ մնան որևէ նախաձեռնությունից, նույնիսկ ամենաբարի նպատակ հետապնդող, եթե դրան պետք է հետապնդեն քաղաքական և քաղաքացիական ընդվզում»,- լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանն՝ անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձին:
Պատգամավորի խոսքով, եթե Սամվել Բաբայանը հենց ապրիլի 1-2ին լիներ Արցախում, հասկանալի կլիներ այս ամենը. «Եթե վտանգի պահին կանգներ իր ժողովրդի կողքին Արցախի հերոսը, շատ հասկանալի կլիներ»:
Խոսրով Հարությունյանը չի կասկածում, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի վերադարձի դրդապատճառները քաղաքական են:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին