ՀԱՊԿ նիստ. «Հասարակությունը ՀԱՊԿ-ից համախմբվածություն է ակնկալում»
Այսօր՝ հունիսի 8-ի առավոտյան, Երևանում՝ ՀՀ կառավարությունների ընդունելությունների տանը, մեկնարկեց ՀԱՊԿ քարտուղարների կոմիտեի նիստ նեղ կազմով, որին մասնակցում են կազմակերպության անդամ երկիրների պատվիրակությունների ղեկավարներն ու ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նեղ կազմով նիստից հետո հանդիպումը շարունակվեց արդեն լայն կազմով, որը վարում էր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանը:
Բացման խոսքում Արման Գևորգյանն անդրադարձավ ապրիլյան առաջին օրերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ նշելով, որ անմասն մնալ և իր վրա չվերցնել արցախահայության գոյության և կյանքի իրավունքի պաշտպանությունը: Արմեն Գևորգյանը նկատեց, որ կատարված իրադարձությունների համատեքստում և ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում իրականացվող այս հանդիպումը նոր իմաստ է ձեռք բերում:
«Ադրբեջանի ագրեսիան հանգեցրեց մեծ մարդկային կորուստների: Այն հնարավոր եղավ կանգնեցնել և իրավիճակը վերցնել վերահսկողության տակ: Դրանում կարևոր դեր խաղաց Ռուսաստանի Դաշնությունը, ում ադրբեջանական կողմը դիմել էր զինադադարի ռեժիմի վերականգնման հարցով: Այս իրադարձությունները ընթացել են Կովկասյան տարածաշրջանում և բնականաբար չեն կարող դուրս լինել ՀԱՊԿ-ի հետաքրքրությունների շրջանակներից»,-նշեց Արմեն Գևորգյանը՝ հավելելով, որ նույն կերպ Հայաստանին չեն կարող չհետաքրքրել կենտրոնասիական տարածաշրջանում ընթացող զարգացումները:
Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև շեշտեց, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հասարակությունները կառույցից ակնկալում են ավելի մեծ համախմբվածություն՝ անդամ երկրների առաջ ծառացած խնդիրների լուծման հարցերում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան