Վարչապետ. Նախարարություններում արդեն սկսվել են կրճատումները
Բոլորը գիտեն, որ սկսվել է այդ գործընթացը, երևի մենք ավելի շուտ պետք է սկսեինք այս տեմպով: Բայց, իհարկե, կան շատ քաղաքական գործիչներ, որ, իրոք, ցանկանում են չհավատալ, բայց մենք իրենց մեր գործունեությամբ փորձելու ենք համոզվել, որ քայլեր ենք իրականացնելու, որը բերելու է ծախսերի արդյունավետության,-Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին՝ բյուջեի գումարների ծախսման արդյունավետության մասին:
Վարչապետը նշեց, որ չպետք է ակնկալել, որ մեկ հարվածով բոլոր խնդիրներ, հարցերը լուծվելու են. « Դրա համար ժամանակ, ռեսուրս էր պետք: Մենք հետևողական, դանդաղ շտապելով գնալու ենք առաջ: Արդյունքները դուք կտեսնեք»։
Նա հայտնեց, որ նախարարություններում արդեն սկսվել են կրճատումները՝ սկսած փոխնախարարների մակարդակից. այսօր էկոնոմիկայի մեկ փոխնախարարի հաստիք կրճատել են, վաղը ևս 3-4 փոխնախարար են կրճատելու:
«Գործընթացը ըստ նախարարությունների քննարկում ենք, փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի յուրաքանչյուր դրամ ծախսվի արդյունավետ: Այս գործընթացը լինելու է շարունակական»,- նշեց Հ. Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին