Մենդելեևի պարբերական աղյուսակի չորս նոր տարրերից մեկը կանվանակոչվի ի պատիվ հայազգի գիտնականի
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային խորհուրդը ներկայացրել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 113, 115, 117 և 118 չորս նոր քիմիական տարրերի անվանումները: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով խորհրդի պաշտոնական կայքին:
Այսպիսով, 113 տարը կոչվում է նիհոնիում, 115-ը՝ մոսկովիում՝ Մոսկվայի շրջանի պատվին, 117-ը՝ թեննեսին, 118-ը օգանեսոն՝ ի պատիվ հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանի:
113-րդ տարին անվանում տվել են ճապոնացիները, մնացած երեքին ռուսական և արտասահմանյան գիտնականների խումբը: Անվանումները պաշտոնապես կգրանցվեն 2016-ի նոյեմբերին:
Յուրի Հովհաննիսյանը ֆիզիկոս է, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս։ Նրա աշխատանքները հիմնականում փորձարարական միջուկային ֆիզիկայից են, նաև՝ գերծանր քիմիական տարրերի սինթեզումից։
Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թ. ապրիլի 14-ին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Օգանեսյանը
փորձարարական միջուկային ֆիզիկայի բնագավառի մեծագույն գիտնականներից է, 2003
թվականից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Գ. Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավարը:
Յուրի Օգանեսյանը նաև ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, ԵՊՀ
պատվավոր դոկտոր: Նա մեծ ավանդ ունի ՀՀ գիտական կազմակերպությունների և
Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև համագործակցության զարգացման գործում, ինչի համար էլ 2010 թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության
նախարարության գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով»: