Նազարբաև. Ղազախստանում «գունավոր հեղափոխության» տարրեր են նկատվում
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ երկրում «գունավոր հեղափոխության» իրականացման փորձեր են արվում: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
«Բոլորս էլ գիտենք, որ այսպես կոչված «գունավոր հեղափոխությունները» ունեն տարբեր մեթոդներ և որ դրանք սկսվում են մտացածին ցույցերից, սպանություններից, իշխանությունը զավթելու փորձերից: Այս բոլոր տարրերը նկատելի են նաև մեզ մոտ»,- հայտարարել է Նազարբաևը:
Վերջինս միաժամանակ ընդգծել է, որ պետությունը կգործադրի խստագույն բոլոր մեթոդները ծայրահեղականներին ու ահաբեկիչներին ճնշելու համար՝ հավելելով, որ պետությունը տիրապետում է այդ ամենն անելու բոլոր անհրաժեշտ միջոցներին:
Ավելի վաղ Ղազախստանի Ակտոբե քաղաքում գրոհայինները զինված հարձակումներ էին իրականացրել խանութների, զորամասերի և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ: Ի պատասխան գրոհայինների գործողությունների, իշխանությունները շրջափակել էին քաղաքը՝ հակահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Ստորագրվեց «Ահաբեկչական և ծայրահեղական ճանաչված կազմակերպությունների ցանկի մասին» որոշումը
- Свободная Пресса. «Ռուսաստանն ու Չինաստանը միևնույն հարվածի տակ»
- Ակտոբում զոհվածների ընտանիքներին ֆինանսական օգնություն կտրամադրեն
- Ղազախստանում անկարգությունների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
- Ղազախստանի իրավապահները անկարգության կազմակերպման մեջ մեղադրում են ղազախ գործարարին
- Ղազախստանի Ակտոբ քաղաքի թաղամասերից մեկը շրջափակման մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին