Չեխիայի նախագահը դիմելու է իր երկրի խորհրդարանին՝ հետևելու Հայոց ցեղասպանության ճանաչման Գերմանիայի օրինակին
Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը դիմելու է իր երկրի խորհրդարանին՝ հետևելու Գերմանիայի Բունդեսթագի օրինակին,- ՀՀ նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ հանդես գալով՝ ասաց Միլոշ Զեմանը:
«Կդիմեմ Չեխիայի խորհրդարանին, որպեսզի նրանք ևս Գերմանիայի օրինակին հետևելով՝ կատարեն նմանատիպ հայտարարություն»,- նշեց նա:
Չեխիայի նախագահը նշեց, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է դեռևս 2014 թվականի ՀՀ նախագահի՝ Չեխիա այցի ժամանակ:
«Դա հիմնավորված էր նաև այն փաստով, որ նացիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում իմ ազգը, ժողովուրդը ևս կկրեր նման տույժեր, պատմությունը կնմանվեր»,- ասաց Միլոշ Զեմանը:
Նշենք, որ այսօր Չեխիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել
- Չեխիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
- Հայաստան կժամանի Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանը
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. Սերժ Սարգսյան
- Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում և պարտավոր է պաշտպանել արժեքները. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան