Ֆրանսիայի 782 համայնքում աղետի ռեժիմ է սահմանվել
Ֆրանսիայի կառավարությունը հաստատել է 782 համայնքում աղետի ռեժիմ սահմանելու մասին հրամանը։
«Նախարարների կողմից տրված հրամանագրով աղետի ռեժիմ է սահմանվել 782 համայնքում: Սակայն ենթադրվում է, որ առաջիկա օրերին հնարավոր է այդ ցուցակի ընդլայնում, քանի որ դեռ բոլոր դիմումները վերանայված չեն»,-Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդել են BFMTV հեռուստաընկերության եթերում: Վերանայման ենթակա են դեռ 215 դիմում:
Աղետի ռեժիմի սահմանումը թույլ կտա ջրհեղեղներից տուժածներին ավելի արագ ստանալ վնասված գույքի դիմաց ապահովագրական վճարումները: Ապահովագրողները երեք ամիս կունենան բոլոր վճարումները կատարելու համար:
Հիշեցնենք, որ երակարատև և հորդառատ անձրևների հետևանքով Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասշտաբային ջրհեղեղներ էին տեղի ունեցել: Աղետի զոհ էր դարձել հինգ մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան միլիոնավոր եվրոներ կտրամադրի աղետից տուժածներին օգնելու համար
- Ֆրանսիայում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է զոհվել
- Ֆրանսիայում ջրհեղեղների հետևանքով տարհանվել է ավելի քան 5.5 հազար մարդ