Հայկական ժամանակը վերլուծել է, թե ինչու է պատրաստի սննդամթերքի սպառումը նվազել
Պաշտոնական աղբյուրների հրապարակած վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում պատրաստի սննդամթերքի սպառումը այս տարվա առաջին 4 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 14 տոկոսով. գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Այս է ցույց տալիս Հայաստանում պատրաստի արտադրանքի արտադրությա, արտահանման և ներմուծման վերաբերյալ ցուցանիշների համադրությունը։ Պատրաստի սննդամթերքի սպառման այսպիսի անկման հիմնական երկու պատճառ կա։ Առաջինը բնակչության գնողունակության նվազումն է, կամ ավելի պարզ ասած՝ աղքատացումը։ Երկրորդ պատճառը բնակչության թվի նվազումն է կամ արտագաղթի ծավալների աճը։ Ուշագրավ է, որ սննդամթերքի սպառման այսպիսի էական անկումը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ նույն պաշտոնական վիճակագրությունը արձանագրել է տնտեսական ակտիվության ցուցանիշի մոտ 6 տոկոս աճ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա