Գագիկ Արզումանյանին վարչապետի խորհրդական նշանակելու համար բարեխոսել է Խաչատուր Սուքիասյանը. «Հրապարակ»
Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է վարչապետի խորհրդական Ռազմիկ Մարկոսյանը։ Նրա ազատման պատճառը, «Հրապարակ»-ի տեղեկություններով, այն է, որ գործառութային բաշխումներ են արվել, իսկ նա չի տեղավորվել նոր սխեմաների մեջ։ Թերթը հիշեցնում է, որ Մարկոսյանը սովետական շրջանի քաղբանտարկյալ է, ԱՄԿ անդամ։
Այդ պաշտոնին նշանակվել է Գագիկ Արզումանյանը, որը նախկինում ֆինանսների և էկոնոմիկաի փոխնախարար է եղել, տևական ժամանակ «Վալլեքս» խմբի ընկերությունների տնօրենն էր, ապա ֆինանսական քաղաքականության հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական տվեց և մնաց որպես Մեջլումյանի խորհրդական։
Այս նշանակման հարցում, թերթի տեղեկություններով, դերակատարում է ունեցել հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Կառավարությունից չեն բացառել, որ առաջիկայում կադրային փոփոխությունները կշարունակվեն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա