
Հայկ Խանումյանն արձագանքել է Սամվել Բաբայանին. «Ժամանակ
ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի կարծիքով՝ իրեն ծեծի են ենթարկել քաղաքական դրդապատճառով: Նա նշել է, որ յոթ հոգու դեմքով է ճանաչում, անձամբ չի ճանաչում:
«Ժամանակ»-ի դիտարկմանը, թե նախօրեին Սամվել Բաբայանը նշել էր. «Ղալաթ է արել Հայկ Խանումյանը, որ իմ թեկնածությունն է առաջադրել ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնում», Խանումյանը նշել է. «Պարոն Բաբայանի ասածով չէր, որ մենք առաջադրում էինք նրան պաշտպանության նախարարի պաշտոնում, դա հասարակության, մեր ընտրողների պահանջն էր, որը մենք ձևակերպել և ներկայացրել ենք»: