Իմ դրիքորոշումները նույնն են մնում. Չեխիայի նախագահը՝ ԼՂ հիմնախնդրի մասին
Վերջերս եմ այցելել Ադրբեջան և իմ դիրքորոշումները, հայտարարությունները նույնն են մնում՝ չնայած այն բանին, թե որ երկրում եմ գտնվում,- ՀՀ նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ հանդես գալով՝ ասաց Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:
Նա նշեց, որ երկու երկրի նախագահներին հիշեցրել է Ֆրանսիայի, Գերմանիայի օրինակը, երբ այդ երկու երկրներն իրար հետ երկար տարիներ պատերազմներ են մղել և վերջում, ի շնորհիվ այդ երկրների նախագահների, հաջողվել էր նրանց կնքել պայմանավորվածություն, ավարտել պատերազմական իրադրությունը:
«Հուսով եմ, որ ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Իլհամ Ալիևը բավականին փայլուն անձնավորություններ են, կարող են հետևել այդ օրինակին, ևս կնքել խաղաղություն: Այդ իսկ նպատակով ես վերականգնեցի իմ առաջարկը, ևս մեկ անգամ նշեցի, որպեսզի այդ հանդիպումները կայանան Չեխիայում, քանի որ նման հանդիպումներ նախաձեռնվել էին արդեն 2002 և 2005 թվականներին»,- ասաց Չեխիայի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Չեխիայի նախագահը դիմելու է իր երկրի խորհրդարանին՝ հետևելու Հայոց ցեղասպանության ճանաչման Գերմանիայի օրինակին
- Սերժ Սարգսյանը՝ Ալիևի ելույթի մասին. Հույս ունեմ, որ «տղայություն» է
- ՀՀ Նախագահ. Չեխիայի նախագահին տեղեկացրել եմ համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին
- Սերժ Սարգսյան. Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել
- Չեխիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
- Հայաստան կժամանի Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանը