ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են հայ-ադրբեջանական սահմանը հատած քաղաքացուհուն
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն այսօր այցելել են հայ-ադրբեջանական սահմանը հատած քաղաքացուհուն: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Զառա Ամատունին:
«Կարող եմ հաստատել, որ մեր կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են նրան, բայց որևէ այլ ինֆորմացիա մենք չենք տրամադրում»,-ասաց Ամատունին:
Նրա խոսքով՝ համաձայն կազմակերպության մանդատի, քաղաքացու անուն-ազգանուն, քաղաքացիություն, նրան իր երկրին կամ երրորդ պետությանը հանձնելու վերաբերյալ տեղեկությունները չեն հանրայնացվում:
«Սովորաբար այդ ինֆորմացիան մնում է մեր և իշխանությունների քննարկման առարկա»,-ասաց Ամատունին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի հյուսիս-արևելյան սահմանում, Իջևանի ուղղությամբ, ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, հայկական կողմ է անցել Ադրբեջանի քաղաքացուհի, 39-ամյա Զոհրա Վալիևա Վարդազար-քըզին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան