Նախագահների հանդիպումից հետո իրական լուրջ ընտրության առջև կանգնելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. քաղաքագետ
Սարգսյան-Ալիև հետապրիլյան երկրորդ հնարավոր հանդիպումն առաջին հերթին կախված է նրանից, թե մոտակա շաբաթների ընթացքում կողմերին կհաջողվի հասնել հաջողության վստահության մեխանիզմների՝ շփման գծում լարվածության նվազեցման հետ կապված: Լրագորղների հետ հանդիպմանն այսօր նման տեսակետ հայտնեց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Կարծում եմ, որ այդ հանդիպման ժամանակ իրական պայմանավորվածության տեսականորեն շատ դժվար է հասնել: Դժվարանում եմ պատկերեցնել, որ հայկական կողմը կարող է միակողմանի զիջումների գնալ, նույն ձևով դժվար թե այս իրավիճակում Ադրբեջանի ղեկավարությունը կգնա զիջումների: Այդ ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է անի բավականին լուրջ և դժվար ընտրություն՝ կամ այս իրավիճակում փորձել գնալ նոր ռազկաման գործողությունների վերսկսման, կամ պետք է համաձայնություն տա որոշ չափով շփման գծում միջազգային ինչ-որ երաշխիքներ ստեղծելուն»,-նշեց քաղաքագետը:
Նրա համոզմամբ՝ դժվար թե կարելի է սպասել, որ կլինի լուրջ առաջխաղացում բանակցային գործընթացում, սակայն նախագահների հանդիպումից հետո իրական լուրջ ընտրության առջև կանգնելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները