Ստորագրվեց «Ահաբեկչական և ծայրահեղական ճանաչված կազմակերպությունների ցանկի մասին» որոշումը
Երևանում այսօր կայացած Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում որոշում կայացվեց, որ հաջորդ նիստը կրկին կկայանա Երևանում այս տարվա հոկտեմբեր ամսին: Այս մասին այսօր նիստից հետո կայացած ասուլիսում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում մասնավորապես քննարկվել են միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության հակազդման ոլորտում համագործակցությանը, մինչև 2025 թ. համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության նախագծի համաձայնեցման ընթացքին վերաբերող հարցեր:
Նիկոլայ Բորդյուժայի խոսքով` քննարկվեցին նաև միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ-երկրների հավաքական անվտանգության համակարգերի զարգացման հարցում լրացուցիչ միջոցառումների հետ կապված հարցերը, տեղեկություններ ներկայացվեցին նաև ՀԱՊԿ՝ մշտական հիմունքներով գործող մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին որոշման կատարման ընթացքի մասին:
Նշենք, որ նիստի ընթացքում քննարկվեցին և ստորագրվեցին «ՀԱՊԿ անդամ-պետություններում ահաբեկչական և ծայրահեղական ճանաչված կազմակերպությունների ցանկի մասին», «Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2016թ. երկրորդ կիսամյակի և 2017թ. առաջին կիսամյակի խորհրդատվությունների պլանի մասին» որոշումները, ինչպես նաև անվտանգության ոլորտին առնչվող մի շարք այլ փաստաթղթեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին