Հնարավո՞ր է 12-ամյա կրթության ժամանակահատվածը կրճատվի. Հարց՝ ԿԳ նախարարին
Կրթության և գիտության նախարարությունն երկու նոր նախաձեռնությամբ է հանդես գալու: Դրանցից մեկն ավագ դպրոցների հետ կապված փոփոխությունների փաթեթն է, որի հիմնական նպատակն է այնպես անել, որ աշակերտը 12-րդ դասարանում մասնագիտական կողմնորոշված կրթության ստանա,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով պատգամավոր Հեղինե Բիշարյանի հարցին, թե ի՞նչ է արվում, որպեսզի 12-ամյա կրթական համակարգը գոհացնի քաղաքացիներին:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե հնարավոր համարո՞ւմ եք 12-ամյա կրթության ժամանակահատվածի կրճատում, օրինակ ԵԱՏՄ շրջանակի պետություններում 11-ամյա կրթություն է, կրթության և գիտության նախարարն ասաց, որ 12-ամյա կրթական համակարգն աշխարհի հիմնական չափորոշիչային միավորն է:
«Մենք պետք է փորձենք լուծումը գտնել երկու ճանապարհով: Մեկը 12-ամյա կրթական վերջին տարին այդ բովանդակությամբ, կրեդիտային համակարգով լցվելու գործընթացն է, որտեղ տեսականորեն հնարավոր է բակալավարիական քառամյա կրթության իջեցում եռամյայի: Երկրորդ բլոկը՝ կամ իջնել ներքև, սկսել հինգամայ կրթությունից, դա համարել առաջին դասարան և, ըստ էության, հասնել նրան, որ 17 տարեկանում 12-ամյա կրթական ծրագիրն իրականացվի: Քննարկումները դեռ առջևում են»,- ասաց նախարարը:
Լ. Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ երևի արդեն հունիսին հանրային քննարկման կներկայացվի բարձրագույն կրթության օրենքի նոր նախագիծը, որտեղ շեշտադրումը կտրուկ կատարվելու է դեպի համալսարանական ինքնավարություն, ֆինանսավորման նոր մեխանիզմներ, բարձրագույն կրթական համակարգի բարեխումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները