Բորդյուժա. Հայաստանի և Ռուսաստանի միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումը մեր երկրների անվտանգության ապահովման հարցում չափազանց կարևոր քայլ է
«Հայաստանի և Ռուսաստանի միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումը մեր երկրների անվտանգության ապահովման հարցում չափազանց կարևոր քայլ է»:
Այս մասին այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մեկնարկած ՀԱՊԿ քարտուղարների կոմիտեի լայն կազմով նիստից հետո կայացած ասուլիսում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«ՌԴ և ՀՀ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման աշխատանքներն ընթանում են արդեն մի քանի տարի: Դա բավականին բարդ փաստաթուղթ է, որն անցնում է համաձայնեցման բոլոր փուլերը»,-նշեց Բորդյուժան՝ հավելելով, որ փաստաթուղթն արդեն անցել է հիմնական ընթացակարգերը և ներկայումս գտնվում է ՀՀ օրենսդիր մարմնի կողմից քննարկման մակարդակում:
«ՀԱՊԿ շրջանակներում ընդունվել է տարածաշրջանային մակարդակով նման համակարգերի ստեղծման հայեցակարգ: Առկա են ռուս-բելառուսական, ռուս-ղազախական միացյալ ՀՕՊ համակարգերը, այժմ ստեղծվում է ռուս-հայկական ՀՕՊ համակարգը: Սա առաջին փուլն է»,-նշեց Նիկոլայ Բորդյուժան:
Ըստ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գործընթացի 2-րդ փուլը ենթադրում է ՀԱՊԿ անդամ պետությունների ՀՕՊ համակարգերի միավորում «մեկ կանոնի և համակարգի ներքո», ինչը թույլ կտա ստեղծել կառույցի ողջ տարածքում ՀՕՊ ընդհանուր համակարգ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան