Սերժ Սարգսյանը՝ Ալիևի ելույթի մասին. Հույս ունեմ, որ «տղայություն» է
Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին իմ մտահոգությունն եմ հայտնել վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում կարծես չկային,- ՀՀ նախագահական նստավայրում Չեխիայի Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ հանդես գալով՝ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համաժողով» անունը կարող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով է, անձնական վիրավորանքներով երկրի նախագահի հանդեպ, ում հետ, իմիջիայոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով ոչ ադեկվատության հստակ ընկալում ձևավորեց:
Հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, «տղայություն» է, արագ կանցնի, քանի որ լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք մենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժելուն միտված գիտակցված վարքագիծ չէ,- ասաց նախագահ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ Նախագահ. Չեխիայի նախագահին տեղեկացրել եմ համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին
- Սերժ Սարգսյան. Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել