Հալեպն աշխարհից օգնություն է կանչում. «Արևելք»
Հալեպի «Դատական բժշկությունը» և «Տուժվածների կողմնակից» միությունը երեկ հայտարարություն են հրապարակել, որտեղ կոչ են անում աշխարհին և միջազգային հանրությանը, օգնել տեղի մարդկանց հուղարկավորելու իրենց զոհերին,-գրում է «Արևելքը»:
«Այս մասին հաղորդող լրատվական աղբյուրները նշում են, որ Հալեպի բնակիչները այլևս դագաղներ, դիակ պահող տոպրակներ և գերեզմաններ չլինելու պատճառով նույնիսկ իրենց զոհերին թաղելու միջոցներ չեն գտնում՝ քաղաքի շրջափակման ենթարկման մեջ լինելու հետևանքով:
Հայտարարության մեջ նշելով իրենց կարիքները՝ երկու կողմերը գրել են՝ «դագաղներ՝ 1000 հատ, մոտավոր 1800 դոլար, դիակները պահելու և փոխադրելու տոպրակներ՝ 1000 հատ, շուրջ 6500 դոլար, զոհերին թաղելու գերեզմաններ՝ 200 հատ, շուրջ 3900 դոլար»: Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ Հալեպում առողջական և մարդկային իրավիճակը ողբերգական է և աղետալի»,-գրել է կայքը:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Բալայան. Խստորեն դատապարտում ենք Հալեպի հայաբնակ թաղամասերի ռմբակոծությունները
- Հալեպ. Աշակերտների խաղաղ օրերի ավտոբուսը դարձել է շտապ օգնության մեքենա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան