Հունիսի 9-ը Ղազախստանում սգո օր է հայտարարվել
Ակտոբում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված հունիսի 9-ը Ղազախստանում հայտարարվել է սգո օր: «Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին հաղորդվում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում:
«Հունիսի 9-ը հայտարարում եմ Ազգային սգո օր: Ըստ իմ հրահանգների՝ ներքին գործերի նախարարությունը բազմակողմանի օգնություն է ցուցաբերում զովհածների և տուժածների ընտանիքներին»,-աղբյուրը մեջբերել է նախագահ Նուրսուլթան Նազարբաևի խոսքերը:
Հայտարարվել է, որ ահաբեկչությունը կազմակերպած է եղել «կեղծ կրոնական-արմատական հոսանքների» հետևողների կողմից: Նշվում է նաև, որ նրանք հրահանգներ են ստացել արտերկրից:
Հարակից հրապարակումներ`
- Նազարբաև. Ղազախստանում «գունավոր հեղափոխության» տարրեր են նկատվում
- Свободная Пресса. «Ռուսաստանն ու Չինաստանը միևնույն հարվածի տակ»
- Ակտոբում զոհվածների ընտանիքներին ֆինանսական օգնություն կտրամադրեն
- Ղազախստանում ծայրահեղականներ են չեզոքացվել
- Ղազախստանում անկարգությունների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
- Ղազախստանի Ակտոբ քաղաքի թաղամասերից մեկը շրջափակման մեջ է