Հայերն ու չեխերը կարող են արտադրանք ստեղծել և իրացնել երրորդ երկրում. Չեխիայի ԱՊՀ երկրների առևտրի պալատի նախագահ
Հայաստանում բիզնեսի զարգացման և համագործակցության մեծ հեռանկարներ կան, որոնցից պետք է օգտվել: Այս մասին այսօր հայ-չեխական գործարար համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Չեխիայի ԱՊՀ երկրների առևտրի պալատի նախագահ Ֆրանտիշեկ Մասոպուստը:
Ֆրանտիշեկ Մասոպուստը նշեց, որ Հայաստանն իրենց համար ծանոթ երկիր է, գրեթե ամեն տարի հայ և չեխ գործարարները հանդիպում են Երևանում կամ Պրահայում:
«Մենք վստահ ենք, որ հնարավոր է միասին ստեղծել արտադրանքներ, որոնք հետագայում հնարավոր կլինի իրացնել երրորդ երկրում, քանի որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Չեխիայի շուկան փոքր է, ուստի մեզ նոր շուկաներ են պետք: Իսկ Հայաստանը 170 մլն-ոց շուկա ունեցող ԵՏՄ-ի անդամ է, ունի կապեր և փորձ, որոնք Չեխիան չունի: Դրա համար մենք ուզում ենք այդ հնարավորությունից ու պոտենցիալից օգտվել»,- նշեց Ֆրանտիշեկ Մասոպուստը։
Ինչ վերաբերում է համագործակցությանը, Չեխիայի ԱՊՀ երկրների առևտրի պալատի նախագահն ասաց, որ հնարավոր է Հայաստանի հետ համագործակցեն էներգետիկայի ոլորտում, տարբեր ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, այդ թվում՝ տրանսպորտի, Ճանապարհաշինարարության:
Վերջում Ֆրանտիշեկ Մասոպուստը խոստովանեց, որ Հայաստանում իրեն ամեն ինչ դուր է գալիս՝ այստեղ ընկերներ ունի, որոնց հետ միշտ հանդիպում է: «Հայաստանում ինձ ամեն ինչ դուր է գալիս՝ սկսած բնությունից, մշակույթից, պատմությունից, աղջիկներից, վերջացրած կոնյակով»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան