Քաղաքական 22:14 08/06/2016 Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից ի պատիվ Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի տրվել է ընդունելություն

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից, ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի, այսօր Նախագահի նստավայրում տրվել է պետական ընդունելություն: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Արարողակարգի համաձայն, պետական ընթրիքի ժամանակ երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որտեղ անդրադարձել են Չեխիայի Նախագահի Հայաստան կատարած պետական այցի արդյունքներին, միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին, երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաև Չեխիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

«Հայտնի փաստ է, որ կայուն և երկարաժամկետ միջպետական հարաբերությունների հիմքում փոխադարձ հարգանքն է և ժողովուրդների միջև բարեկամության ավանդույթները, որ ձեռք են բերվում նաև հումանիտար, մշակութային, կրթական կապերի զարգացման և ամրապնդման ճանապարհով:

Այս համատեքստում հաճույքով ցանկանում եմ նշել Կարլովի համալսարանում հայագիտական առարկաների դասավանդման վերականգնումը: Վստահ եմ, որ այն թույլ կտա չեխ երիտասարդությանն առնչվել հայկական մշակույթին, ինչպես նաև ավելի լավ ճանաչել հայ ժողովրդին և նրա ավանդույթները:

Ինչպես ասել է հայտնի չեխ մանկավարժ-հումանիստ Յան Ամոս Կամենսկին՝ «Դպրոցը մարդկության դարբնոցն է»: Հայ ժողովուրդն ավելի քան գիտակցում է այս բառերի բովանդակության խորությունը, քանի որ գոյության հարյուրամյակների ընթացքում մեկ անգամ չէ կյանքը վտանգի ենթարկել՝ փրկելով արժեքավոր ձեռագրեր, որպեսզի դրանց միջոցով սովորեցնի, զարգացնի հետագա սերունդներին: Հուսով եմ, որ հայ ուսանողներն էլ շուտով հնարավորություն կունենան առնչվել չեխերենի հետ:

Չեխերենն ուսումնասիրելու և չեխական մշակույթը ճանաչելու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում գիտեն և սիրում են չեխ ժողովրդի մեծ զավակներին՝ Գաշեկին, Կաֆկային, Դվորժակին, Սմետանային և այլոց, որոնց անմահ ստեղծագործությունները շարունակում են հիացնել և դաստիարակել մարդկության նորանոր սերունդների: Եվ զարմանալի չէ, որ հայերի համար Չեխիան և հատկապես՝ Պրահան միշտ եղել է զբոսաշրջության սիրելի ուղղություններից մեկը»,-իր բաժակաճառում ասել է ՀՀ Նախագահը:

Խոսքի ավարտին Սերժ Սարգսյանը մեջբերել է չեխ գրող Միլան Կունդերայի խոսքերը. «Ընկերությունը մարդուն հարկավոր է նրա համար, որպեսզի նրա հիշողությունն ինչպես հարկն է աշխատի: Հիշել իր անցյալը, մշտապես պահել այն հոգում՝ դա է անհրաժեշտ պայմանը, որ թույլ է տալիս, ինչպես ասում են, պահպանել մեր «ես»-ի ամբողջականությունը»: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ այս վեհ խոսքերը կարելի է վերագրել նաև հայ և չեխ ժողովուրդների միջև բարեկամությանը և հիշողությանը, որն ամուր հարաբերությունների լավագույն հիմքն է:

Փոխադարձ բաժակաճառում Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանը բաժակ է բարձրացրել Հայաստանի երջանիկ ապագայի համար և նշել, թե կցանկանար մտորել այն հարցի շուրջ, որը միավորում է Հայաստանը և Չեխիան: «Այսօր ճաշից հետո մի չեխ երիտասարդ լրագրող, ով ոչ բավականաչափ կյանքի փորձ ունի, ինձ հարցրեց, թե որտե՞ղ է ավարտվում ցեղասպանության սահմանը: Ես նրան պատասխանեցի՝ իմ երիտասարդ ընկեր, ես մեկ օրինակ եմ բերում՝ Եվրոպայում Համաշխարհային պատերազմի ժամանակ համակենտրոնացման ճամբարներում, գազային խցերում և այլն սպանվել է 6 մլն հրեա, բայց մի քանի հազար, հնարավոր է մի քանի տասնյակ հազար մնացել են: Եվ դուք ուզում եք ասել, որ դա ցեղասպանություն չէ՞, քանի որ մի քանի հազար մարդ մնացե՞լ է: Նույն բանը վերաբերում է հայ ժողովրդի ցեղասպանությանը: Որոշ մարդիկ ասում են՝ որոշները մնացել են, դա ցեղասպանություն չէ: Իսկական անհեթեթություն: Ես ուզում եմ ասել, որ մեզ միավորում է ճակատագիրը, քանի որ իմ ժողովուրդը դատապարտված կլիներ ցեղասպանության՝ նացիստական Գերմանիայի կողմից Համաշխարհային պատերազմում հաղթանակի դեպքում»,-ասել է Չեխիայի Նախագահը, ընդգծելով, որ նրանք, ովքեր ժխտում են այդ ցեղասպանությունը, հենց նրանք են, ովքեր ժխտում են հոլոքոստը: Նախագահ Զեմանը շեշտել է, որ մարդիկ, ովքեր դա ժխտում են, պարզապես վախկոտներ են: «Ես երբեք, պարո՛ն Նախագահ, սիրալիր քաղաքական գործիչ չեմ եղել: Նրանք պարզապես վախկոտներ են: Խոսում են մարդու իրավունքների մասին. որոշ մարդկանց համար մարդու ամենագլխավոր իրավունքը ցույց անելն է կառավարության դեմ: Իմ դեմ էլ են ցույց արել, այլ գործիչների դեմ էլ, դա նորմալ է: Բայց դա մարդու ամենագլխավոր իրավունքը չէ: Մարդու ամենագլխավոր իրավունքը՝ կյանքի իրավունքն է: Եվ բոլոր նրանք, ովքեր ժխտում են այդ իրավունքը, ոչ մի իրավունք չունեն խոսել մարդու այլ իրավունքների մասին: Ես ցանկանում եմ բաժակ բարձրացնել կյանքի իրավունքի համար»,-ՀՀ Նախագահի նստավայրում պետական ընդունելության ժամանակ ասել է Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:52
Թրյուդոն հայտնել է հրաժարակա տալու մասին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կհեռանա Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նախագահի պաշտոնից, սակայն վարչապետի պաշտոնից...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ադրբեջանը հիստերիայի մեջ է ընկել Ճշմարտության մասին Մակրոնի բարձրաձայնումից հետ
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է Անդրկովկասում կայունությունը խաթարող գործողությունների մեջ։ Ֆրանսիայի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է՝...
Աղբյուր` Panorama.am
22:57
Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով Ադրբեջանին լռեցնել չի ստացվի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «10 տարի առաջ այս օրը` 2015 թվականի հունվարի 6-ին, ՊԲ...
Աղբյուր` Panorama.am
20:52
Արտաշավան գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով կա 10 տուժած
Հունվարի 6-ին, ժամը 13:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Տարածաշրջանում կարող է իսկապես ողջ անվտանգային ճարտարապետությունը փոխվել․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Տարածաշրջանում կարող է իսկապես ողջ անվտանգային ճարտարապետությունը փոխվել, եթե իրագործվի վերջերս...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղել
Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունն՝ իրանական բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:17
Միամտություն է կարծել, որ Իրանը զենքով կպաշտպանի Հայաստանը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Իրանը անգամ իր համար Հայաստանից տասնապատիկ անգամ կարևոր Հեզբոլլահի ջախջախումը մարսեց: Մինչ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ալավերդու համայնքապետարանը 8,8 մլն դրամի պայմանագիր է կնքել ՔՊ-ական ավագանու անդամի հետ
«Հետքը» գրում է․ «Ալավերդու համայնքապետարանն 2024 թվականի հունվարի 9-ին 8 մլն 800 հազար դրամի պայմանագիր է կնքել Արտակ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Շիրակամուտ գյուղի մոտ «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ
Հունվարի 6-ին, ժամը 13:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ուկրաինացիները պետք է իրատեսական քննարկումներ ունենան տարածքային հարցերի շուրջ․ Մակրոն
Ուկրաինան պետք է իրատեսական քննարկումներ անցկացնի տարածքային հարցերի շուրջ հակամարտության շրջանակներում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ղարաբաղում Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագետների համաժողովում անդրադարձել է նաև ԼՂ խնդրին ու դրանում ՌԴ դերակատարությանը։ Radar.am-ի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Վրաստանում յուրաքանչյուր 5-րդ քաղաքացի նպաստառու է
Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Վրաստանում կենսապահովման նպաստ ստացողների թիվը...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 6-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:16
Թուրքիան ու Իրանը կորոշեն թե մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները, բա հայերն ու՞ր են․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Ամեն առիթի խաղաղության համար կենաց ասող, բայց դրա համար ոչինչ չանող՝...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արայիկ Հարությունյան, մի Ամանօրյա գրառումով երջանկացրու մեզ ու ասա, թե որտեղի՞ց եք հայտնաբերել գողոնը. Հայկ Դեմոյան
Ցեղասպանության թոնգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Յամաաաան Գողացված գրքերն են հաստատ գտել, ամաչելով ու...
Աղբյուր` Panorama.am
17:58
Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքի մերձակայքում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Երկրաշարժ է գրանցվել Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք։ «Սույն թվականի հունվարի 06-ին`...
Աղբյուր` Panorama.am
17:45
Վանաձորի կենտրոնական փողոցում հնչել են կրшկոցներ
Հուվարի 6-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
17:23
Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը.Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռից հայտնում են, որ Հայրապետական Սուրբ Պատարագ է մատուցվել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով «Հունվարի 6-ին...
Աղբյուր` Panorama.am
17:01
Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխավորման նպատակով ստորագրված Բուդապեշտի հուշագրի հեղինակները պետք է բանտարկվեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեք ժամ տևողությամբ հարցազրույց է տվել ամերիկացի ամենացիտվող բլոգերներից մեկին՝ Լեքս Ֆրիդմանին, որի...
Աղբյուր` Panorama.am
16:23
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իրանն ու Թուրքիան կբանակցեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վրաստանում զինված անհայտ անձինք ռուսաստանցու են վիրավորել և առևանգել
Վրաստանի ՆԳՆ-ն (ՆԳՆ) հետաքննում է բարձրլեռնային Մեստիայում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա զինված...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
ՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}