3 առարկայի միասնական քննության արդյունքները հայտնի են
Հունիսի 3-ին կայացած «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների միասնական քննության արդյունքներն արդեն հայտնի են և ցուցակներն արդեն ուղարկվել են քննական կենտրոններ,-Panorama.am-ին այս մասին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի համակարգչային և վերլուծության բաժնի առաջատար մասնագետ Գոհար Չալումյանը:
«Համաշխարհային պատմություն» առարկայի քննությանը մասնակցել էր 128 դիմորդ: Գոհար Չալումյանի փոխանցմամբ՝ առարկայի միջին միավորը եղել է 14,25:
«Կտրվածների տոկոսը կազմել է 9,38: 7,5-13 միավոր հավաքել է 31,25 տոկոսը, 13-18 միավոր՝ 30,47 տոկոսը, իսկ 18-20 միավոր՝ 28,91 տոկոսը: 20 միավոր հավաքած դիմորդների թիվը 3 է»,-տեղեկացրեց նա:
«Կենսաբանություն» առարկայից միասնական քննություն է հանձնել է 1290 դիմորդ:
ԳԹԿ մասնագետը հայտնեց, որ կենսաբանություն առարկայի քննությունից կտրվել է 16,43 տոկոսը, իսկ 20 միավոր է ստացել դիմորդներից 77-ը. «Միջին միավորը եղել է 13,30: 7,5-13 միավոր հավաքել է 28,76 տոկոսը: 13-18 միավոր ստացել է 28,14 տոկոսը, 18-20 միավոր՝ 26,67տոկոսը»:
«Աշխարհագրություն» առարայի միասնական քննության մասնակիցների թիվը կազմել է 337 դիմորդ, որից անվաբարար է ստացել 32-ը, իսկ 20 միավոր հավաքել է ընդամենը 5 դիմորդ:
Առարկայի միջին միավորը եղել է 13,67: 7,5-13 միավոր ստացել է 32,64 %-ը: 13-18 միավոր ստացել է 37,69%-ը, 18-20 միավոր ստացել է 20,18 %-ը:
Հարակից հրապարակումներ`
- ԳԹկ-ում տեղադրվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի թեստերի արդյունքները
- «Ինձ լավ գիտելիքներ են տվել, այլ հարց է, թե ինչքան եմ վերցրել». դիմորդ Շահեն Հարությունյան
- Վաղը «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հանրապետությունում քննություն կհանձնի 6267 դիմորդ
- ԼՂՀ ԳԹԿ տնօրեն. Արցախում դիմորդների թիվն ավելացել է
- Բողոքարկումներ առայժմ չկան. ԳԹԿ տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները