18 տարեկանից զինծառայության անցնելուն վերաբերող օրինագիծը շուտով կդրվի քննարկման
Ի՞նչ ճակատագիր ունի պարտադիր՝ առանց տարկետման իրավունքի, զինծառայության անցնելու մասին օրենքի նախագիծը: Այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ կառավարությունից փորձեց պարզել ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
Հիշեցնենք՝ դեռ մի քանի շաբաթ առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով նույն պատգամավորի հարցին, տեղեկացրել էր, որ առաջիկայում այդ օրինագիծը կներկայացվի խորհրդարանին: Նկատենք՝ Հակոբյանը և նրա գործընկեր Թևան Պողոսյանը նույն օրինագիծը դեռ մեկ տարի առաջ ներկայացրել էին կառավարությանը, սակայն կառավարությունից պատասխանել էին, որ լրամշակված և ամբողջական տարբերակը ներկայացվի խորհրդարանին:
Պատասխանելով պատգամավորի հարցին, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախագծի վերաբերյալ գերատեսչությունները դիտողություններ են արել, և այժմ այն Կրթության, գիտության նախարարությունում է՝ լրամշակվում է:
«Ասեմ, որ աշխատանքները արդեն ավարտված են, և մոտակա շաբաթների ընթացքում քննարկում կկազմակերպվի»,- հավելեց Հարությունյանը:
Նշենք, որ կառավարությունը, ըստ էության, համաձայնել էր պատգամավորների առաջարկին, որի համաձայն, առաջարկվում էր, որ 18 տարին լրացած բոլոր երիտասարդները պարտադիր պետք է զորակոչվեն բանակ, սակայն նախատեսվում էին բացառություններ:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳ նախարարը՝ տարկետման իրավունքի մասին
- 18 տարեկանից պարտադիր զինծառայության անցնելու վերաբերյալ պատգամավորների օրինագիծը դարձյալ հետաձգվեց
- Կառավարությունը ծրագրում է ուսանողներին տարկետում չտալ, և 18 տարին լրացածները բոլորը կզորակոչվեն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին