«Նախաքննության ավարտին հանրությունը կիմանա, թե ով էր պատվիրատուն». Նոր մանրամասներ՝ զինված հանցախմբի գործից. «Ժամանակ»
2015թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ ԱԱԾ կողմից վնասազերծված զինված հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը «ժամանակ»-ին ասել է. «Քննչական խմբի ղեկավարը տեղեկացրեց հանրությանը,, որ թեպետ պատվեր էր իջեցվել՝ կատարել որոշակի գործողություններ, բայց Արթուր Վարդանյանը այդ ծրագիրը չի իրականացրել»։ Փաստաբանի խոսքով՝ Վարդանյանը պատվերը չի իրականացրել ոչ այն պատճառով, որ խումբն ԱԱԾ կողմից ժամանակին վնասազերծվել է։
«Նախաքննության ավարտին հանրությունը կիմանա, թե ով էր պատվիրատուն։ Բոլոր պատասխանները շատ շուտով կստանաք»,- ասել է նա։