Ոչ թե վարկաբեկում եմ Ազգային ժողովին, այլ... Գալուստ Սահակյան
2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ավարտին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արտահերթ ելույթով մոտեցավ ամբիոնին ու մինչև ելույթի տեքստը կարդալը ներկաներին զգուշացրեց՝ «Բոլորիդ ելույթները լսել եմ»:
Հետո ասաց, թե կատարողականի վերաբերյալ հիմնականում խոսել են քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչները և միայն մեկն է եղել մեծամասնությունից: Սահակյանը դրան բացատրություն ունի.
«Սա նշանակում է, որ քաղաքական մեծամասնությունը կարողացել է իր ներսում քննարկել, նորից ու նորից վերլուծել և միջոցառումների ժամանակ իր հարցերը տվել է և այսպես գնում ենք առաջ»:
Նա ասաց, թե քննարկումների ժամանակ նկատել է, որ հարց տվողը տվել է հարցը, իսկ զեկուցողը կարողացել է պատասխանել հնչած հարցին:
«Մեզանից ոչ բոլորն են ֆինանսիստներ, փորձում էին դրսում ինչ-որ բան գրել ու դրանով պայքարել բյուջեի համար: Սա ոչ թե վարկաբեկում եմ Ազգային ժողովին, այլ ուզում եմ ասել, որ մենք պիտի քաղաքական լուծում տանք» , -հայտարարեց Սահակյանը:
Այնուհետև ընթերցելով ելույթի տեքստը, ԱԺ նախագահն ասաց, որ 2015-ի բյուջեի կատարողականի հաշվետվությունը վկայում է այն մասին, որ «Հայաստանը կարողանում է հաջողությամբ դիմագրավել երկրի առջև ծառացած մարտահրավերներին և ապահովել բավարար երաշխքիներ առկա խնդիրների լուծման համար»:
ԱԺ նախագահի ելույթի շարունակությունը՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան