Չեխիայի նախագահի հայտարարությունը հստակ ազդակ էր Էրդողանին և նրա քաղաքական թիմին. Էդուարդ Շարմազանով
Չեխիայի նախագահի հայտարարությունը՝ բոլոր նրանք, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը վախկոտներ են, ուղիղ ազդակ էր բոլոր այն գործիչներին, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքական վերնախավին, որոնք Բունդեսթագի որոշումից հետո բարձրացրեցին էմոցիոնալ դժգոհություն: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազնովը:
Նրա խոսքերով՝ Չեխիայի նախագահը ևս մեկ անգամ հստակ նշել է, որ 1915 թ-ի դեպքերը ցեղասպանություն են, աշխարհը պետք է ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը և, առհասարակ՝ մարդկության նկատմամբ կատարված բոլոր հանցագործությունները: «Նա քայլ առաջ կատարեց՝ նշելով, որ ժխտողականությունն էլ վախկոտության հոմանիշ է: Այս ամենը շատ հստակ ազդակ էր Էրդողանին և նրա քաղաքական թիմին»,- եզրափակեց Շարմազանովը: