Պարտատերերը Սամվել Բաբայանին շուտով կհիշեցնեն իրենց մասին. Ժողովուրդ
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունները Սամվել Բաբայանին «չեզոքացնելու» յուրօրինակ տարբերակ են մշակել: Ըստ լուրերի՝ առաջիկայում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի պարտքատերերի «ցուցակ» է կազմվել, որոնք պետք է առաջիկայում հրապարակային հանդես գան և իրենց գումարները ետ պահանջելու հրապարակային գործընթաց սկսեն:
ՀՀ իշխանությունները համոզված են, որ երբ այդ պարտքերի խնդիրն առաջ գա, եթե անգամ Սամվել Բաբայանը ստիպված Հայաստանից կրկին չհեռանա էլ, ապա առնվազն պարտադրված կլինի հրապարակային դաշտից հեռանալ: Նշենք, որ Սամվել Բաբայանը ներկայումս դեռ գտնվում է Արցախում, և նրա հետ կապ հաստատելու թերթի բոլոր փորձերն անցան ապարդյուն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա