Տնտեսություն 19:06 09/06/2016 Հայաստան

Հայաստանում վարկանշավորման նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար մեծանում է

Ցանկացած միջազգային վարկանշային կազմակերպության վարկանշավորումը ոչ միայն տվյալ երկրի, այլ՝ առանձին կազմակերպությունների համար կարևոր նշանակություն ունի: Այս մասին այսօր Երևանում անցկացվող Fitch միջազգային վարկանիշային ընկերության կոնֆերանսի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Նրա խոսքերով՝ ռեյտինգավորումից հետո շուկաները սկսում են բացվել 
միջազգային ներդրողների առջև:

«Ոչ մի միջազգային ներդրող չի իրականացնելու ինքնուրույն ռեյտինգավորում կամ գնահատում, և այստեղ անհրաժեշտություն է առաջանում անկախ, միջազգային փորձ ունեցող, անկողմնակալ ռեյտինգային կազմակերպության, որը կգնահատի առանձին ընկերությունների իրավիճակը: Այսպիսով, ներդրողները կօգտվեն հեղինակություն վայելող վարկանիշային կազմակերպությունների գնահատականներից»,- նշեց նա:

Կոնստանտին Սարոյանը պարզաբանեց, որ վարկանիշը՝ որպես այդպիսին, չի փոխարինում աուդիտին կամ ստուգումներին, այն հիմնականում գնահատում է առանձին ընկերությունների վիճակն ու ներկայացնում պոտենցիալ ներդրողներին՝ նպատակ ունենալով նրանց մոտ վստահություն ապահովել այդ ընկերությունների նկատմամբ։

Ըստ նրա՝  վարկանշումը հատկապես կարևոր է բանկերի համար, որոնք թողարկում են պարտատոմսեր, ինչպես նաև բաժնետոմսեր և միջոցներ են ներգրավում արտերկրից։
Ներկայումս Fitch-ը վարկանշում է Հայաստանը, իսկ մասնավոր հատվածից՝  Ամերիաբանկին և Արդշինբանկին։

Կոնստանտին Սարոյանը գտնում է, որ Fitch-ը պետք է ընդլայնի իր գործունեությունը Հայաստանում, ավելի  մատչելի պայմաններով վարկանշի հայաստանյան ընկերություններին, արդյունքում՝ ավելի շատ ընկերություններ կդիմեն միջազգային կազմակերպությանը:

«Իրականում դա տալիս է վստահություն ներդրողների մոտ: Եթե տվյալ ընկերությունն անցել է ռեյտինգի, ապա այն համապատասխանում է որոշակի չափանիշների և ներդրողները վստահություն ունեն, որ տվյալ ռեյտինգը համապատասխանում է իրականությանը»,- ընդգծեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրենը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում վարկանշավորման նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար մեծանում է , որոշ մասնավոր ընկերություններ արդեն դիմել են Fitch-ին՝ վարկանիշ ստանալու համար:  Սակայն արդյունքների մասին հրաժարվեց խոսել, միայն նշեց, որ մեր երկրի ռեյտինգին համահունչ որոշակի փոփոխություններ տեղի են ունենում, բայց կախված բանկի ֆինանսական վիճակի հետ, հիմնականում բարելավում է:

Ներսես Երիցյանի խոսքերով՝  արդեն 2-3 տարի է համաշխարհային ճանաչում ունեցող ռեյտինգային ընկերությունների հետ աշխատում են, որպեսզի կարողանան ձևավորել ընկերությունների ռեյտինգներ, իսկ հետագայում դա թույլ կտա միջազգային ստանդարտներին համապատասխան տեղական չափանիշներով ռեյտինգ իրականացնել:

Ներսես Երիցյանը նշեց նաև, որ այն բանկերը, որոնք ունեն վարկանիշներ, հայտնվում են միջազգային ինստիտուտցիոնալ ներդրողների ներդրումային քարտեզի վրա. «Ամենօրյա կտրվածքով մոնիտորինգի են ենթարկվում երկիրն ու բանկերը, որոնք հնարավորություն են ունենում ստանալ առևտրային վարկեր, վարկային գծեր՝ ավելի մատչելի պայմաններով: Ունենք մեկ-երկու բանկ, որոնք միջազգային շուկայում արժեթղթեր են թողարկել: Այդ գործընթացը շարունակվելու է: Եվ տեղական ռեյտինգը մեզ պետք է, որ առաջիկա մի քանի տարիներին ՀՀ դրամով արժեթղթերի թողարկումն ու վաճառքն ապահովենք միջազգային ինտիտուցիոնալ ներդրողների համար»: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:04
Էրդողանի հանդիպումը «3+3» ձևաչափի ԱԳ նախարարների հետ լրատվամիջոցների համար փակ կլինի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հետ նախատեսված է ուրբաթ օրը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:57
Սյունիքի ավտոճանապարհներին մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Շիրակի մարզի Անիի և Արագածոտնի մարզի Արագածի...
Աղբյուր` Panorama.am
09:54
Արագածոտնի դատախազներին հանձնարարվել է կիրառել ներգործության միջոցներ՝ պետությանը պատճառված վնասնը վերականգնելու համար
Ներկայում Արագածոտնի մարզի դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվում կոռուպցիոն բնույթի 22, շրջակա միջավայրի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
09:48
Մեսսին հնարավոր է համարել, որ կխաղա 2026 թվականի աշխարհի առաջնությունում
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հնարավոր է համարել, որ կարող է մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Արգենտինայի հավաքականի...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ադրբեջանցիների` ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը, 2 նպատակ ունի. Աբրահամյան
Ադրբեջանը վերջին շրջանում կրկին ակտիվ թիրախավորման տակ է վերցրել ԵՄ դիտորդական առաքելությանը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը Էրդողանի հետ առանձին պայմանավորվածության շրջանակներում համաձայնելո՞ւ է, այսպես կոչված, Միջին միջանցքին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում մասնակցելու է...
Աղբյուր` Panorama.am
09:30
JPost. Սինվարը սպանվելու պահին իր մոտ ունեցել է ՄԱԿ-ի աշխատակցի անձնագիր
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը սպանվելու պահին իր մոտ ունեցել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». Բանակից խուսափելու դեպքերն ավելացել են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի մայիսի 7-ին ՀՀ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողների համար նախատեսված պատիժը նախատեսում են երկարացնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». ԱԺ-ում անվտանգային խիստ միջոցառումներ են իրականացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության հրավիրած խորհրդարանական լսումներով պայմանավորված, երեկ Ազգային ժողովում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Հեղափոխությամբ ծնված նորօրյա բիզնեսմենները գուցե ավելի արագ մոտեցնեն ծնողների քաղաքական վախճանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր ոլորտներ նվաճելու բազմապրոֆիլ գործունեությամբ օժտված հատուկենտ անձինք կան։ Դիցուք՝ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:15
Մի «ճտացրեք» պարանոցը. Բժիշկը բացատրում է՝ ինչու
Մի «ճտացրեք» պարանոցը: Խորհուրդ է տալիս կինեզիթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանն ու բացատրում. «Եթե ​​սիրում եք...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». ԱԺ միջանցքում նախորդիվ հնչեցրած հայհոյանքներն ում էին ուղղված
«Հրապարակ» թերթը գրում է . «Մինչ ընդդիմադիրները քննադատում են իշխանականների անվայելուչ պահվածքը, իրենց թիմակիցները պատեհ...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». «Տաշիր» ընկերության նախկին տնօրենը՝ առողջապահության փոխնախարար. Ոչ նախարարն է բժիշկ, ոչ էլ՝ տեղակալը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության «թշնամի» հռչակված «Տաշիր» ընկերության նախկին տնօրենը...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». ՔՊ-ում կադրային սով է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում կադրային սով է, արդարադատության նախարարի թեկնածուի փնտրտուքները դեռ շարունակվում են,...
Աղբյուր` Panorama.am
09:05
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:01
Հոկտեմբերի 18-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլունը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հոկտեմբերի 18-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.97 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:58
Գեղարոտ. Տեղացել է առաջին ձյունը
Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». «Չաղ Ռուստամը» չի ընդունում մեղադրանքը, իսկ բուն սպանություն կատարողները դեռ փնտրվում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ավարտական փուլում է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության...
Աղբյուր` Panorama.am
08:07
Ադրբեջանն ավերում է Ստեփանակերտի պատմական թաղամասը
Ոչնչացնելով Ստեփանակերտի պատմական կորիզը՝ ադրբեջանական կողմը ջնջում է քաղաքի հայկական անցյալը:
Աղբյուր` Panorama.am
23:23
74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Փաշինյանի այցելած «Ռենդերֆորեսթ»-ը Վահե Գրիգորյանի կնոջը՝ Ծովինար Բաբայանին տրամադրել է 7,400,000 դրամ. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «2024 թվականի հոկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի այցելած...
Աղբյուր` Panorama.am
22:54
Մի երկրում, որտեղ հորդ անձրևը կամ ձյունը ամեն անգամ տակնուվրա է անում մայրաքաղաքի երթևեկությունը. Սամվել Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Մի երկրում, որտեղ հորդ անձրևը կամ ձյունը ամեն անգամ տակնուվրա է անում մայրաքաղաքի...
Աղբյուր` Panorama.am
22:45
Գազարագույնի մեջ
Ըստ միջազգային իրավապաշտպան Freedom House-ի 2024 թվականի «Համացանցի ազատությունը» զեկույցի՝ Հայաստանը համարվում է «ազատ...
Աղբյուր` Panorama.am
22:32
Հրավառության միջոցներով բեռնված բեռնատարի վթարի հետևանքով երեք մարդ է մահացել
Արխանգելսկի մարզում հրավառության միջոցներով բեռնված բեռնատարի վթարի հետևանքով երեք մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
22:00
Երևանը կրկին Վենետիկի է վերածվել
Հորդառատ անձրևից հետո Երևանը կրկին անցավ ջրի տակ։ Այս անգամ հեղեղվել են կամուրջները։    ...
Աղբյուր` Panorama.am
21:36
Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 5 բռնցքամարտիկ եզրափակիչում են
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր հայ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱU-ի ղեկավար Սինվարի սպանությունը
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Յահյա Սինվարի սպանությունը։...
Աղբյուր` Panorama.am
20:59
Այն ինչ հիմա տեղի է ունենում Ջերմուկում, նույնն է, թե ինչ են անում թշնամիները Արցախում՝ ջնջում են հինը, հայկականը, Ավետիսյան
երմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը գրում է․ «Այն ինչ հիմա տեղի է ունենում...
Աղբյուր` Panorama.am
20:51
Լոռու մարզում ԵՄ դեսպանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի փախստականների հետ
ԵՄ-ի ներկայացուցչությունը Հայաստանում տեղեկացնում է․ «Լոռու մարզ այցելության ընթացքում ԵՄ դեսպանը և ԵՄ անդամ պետությունների դեսպանները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի
12:42 17/10/2024

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}