Մեզ պետք է օր առաջ հավաքել մեր ամբողջ ժառանգությունը. Մշակույթի նախարար
Այս տարվա ընթացքում հիմնանորոգվելու են Գյումրիում Մերկուրովի, Սիսիանում Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի, Խնձորեսկում Սերո Խանզադյանի, Երևանում Դերենիկ Դեմիրճայնի տուն-թանգարանները: Ազգային ժողովում արտահերթ ելույթի իրավունքով հանդես գալով և ներկայացնելով 2015 թվականի մշակույթի ոլորտի ծախսային ծրագրերն՝ ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նա ներկայացրեց 2015 թվականի ընթացքում թանգարանային ոլորտում կատարված աշխատանքները, հավելեց, որ մշակել և Ազգային ժողով են ներկայացրել Թանգարանների և թանգարանային ֆոնդի մասին օրենքի նախագիծը:
Խոսելով գրադարանային ոլորտում կատարված աշխատանքների մասին՝ մշակույթի նախարարը նշեց, որ 2015-ին շարունակվել է Հայաստանի Ազգային գրադարանի թվայնացման կենտոնի և էլեկտրոնային ընթերցասրահի ստեղծման աշխատանքները:
«Ընդհանրապես, թվայնացման գործընթացին մեծ ուշադրություն ենք դարձնում, մեզ պետք է օր առաջ հավաքել մեր ամբողջ ժառանգությունը, առավել ևս որ ժառանգության մի զգալի մաս ունենք արտերկրում»,- ասաց Հ. Պողոսյանը:
Նախարարի խոսքով, 2015 –ին մեկնարկել է նաև ֆիլմերի թվայնացման աշխատանքները, թեև դա մասնավորի պարտականությունն է, բայց պետությունը ստանձել է չթվայնացված հատվածը թվայնացնելու պարտավորությունը:
Հասմիկ Պողոսյանի ամբողջ ելույթը՝ տեսանյութում: