2015-ին գործազրկության և աշխատանք փնտրողների աննախադեպ աճ է արձանագրվել. Բիշարյան
2015 թվականին աշխատանք փնտրողներն աճել են 22 տոկոսով, գործազուրկի կարգավիճակ ստացել է 76 հազար, աճել է 16 տոկոսով: 2015 -ին գործազրկության և աշխատանք փնտրողների աննախադեպ աճ է արձանագրվել նախորդ տարիների համեմատ,- Ազգային ժողովում 2015-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ունեցած ելույթում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Ըստ նրա, այդ աննախադեպ աճը պայմանավորված է փոքր և միջին հազարավոր ձեռնարկությունների փակմամբ, աշխատատեղերի կրճատմամբ, ինչպես նաև՝ 2015-ի պետական բյուջեում առաջին անգամ որևէ խոսք չկար պետության աջակցությամբ աշխատատեղերի ստեղծման մասին:
2015-ին, ըստ պատգամավորի, միջին աշխատանքային կենսաթոշակը եղել է շուրջ 41 հազար դրամ, ծերության նպաստը՝ 16 հազար, 1-ին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 21 հազար 500 դրամ, 2-րդ խմբի՝ 19 հազար դրամ, 3-րդ խմբի՝ 16 հազար դրամ:
Հ. Բիշարյանի խոսքով, 2015 ՀՀ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն ամսական կտրվածքով շուրջ 60 հազար դրամ է եղել. «Հարց՝ ինչպե՞ս ապրի կենսաթոշակառուն, երբ միջինը 41 հազար դրամ է ստանում, բայց նրան նվազագույնը 60 հազար դրամ է պետք»:
Մանրամասն վերլուծելով տարբեր ոլորտները, ՕԵԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Մենք չենք տեսնում բյուջե, որը նպաստեց երկրում տնտեսական աճի խթանմանը, սոցիալական նվազագույն խնդիրների լուծմանը: Մեծ հաշվով, կառավարությունը 2015-ին չի կարողացել լուծել երկրում վխտացող սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները: Մեր խմբակցությանը դեմ կքվեարկի»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Գնաճը Հայաստանում որևէ կերպ չի խաթարում կենսաթոշակառուների սպառումը. Վաչե Գաբրիելյան
- Բուժքույրերի գործազրկությունը՝ ոլորտի հիմնական խնդիր
- Գործազրկությունը շարունակում է մնալ հանրությանը հուզող հիմնահարց. հետազոտություն
- Գագիկ Մակարյան. Չենք կարող առանց լուրջ տնտեսական աճի գործազրկության մակարդակը նվազեցնել
- Աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը պետք է չափել մեկ գործիքով՝ հայաստանյան առկա իրականության գործիքով. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան