Հայաստանում ստեղծվել է «պամիդորահեն տնտեսություն». Նիկոլ Փաշինյան
2015 թվականի բյուջեի կատարողականը, նախորդ տարվա փաստաթղթի նման հուսահատ և տխուր փաստաթուղթ է: Այդ մասին այսօր Ազգային ժողովում քննարկման ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Այստեղ կան թվեր, տոկոսներ, անկումներ և նույնիսկ աճեր, բայց ինչպես նախորդ տարիներին, չկա ամենակարևորը՝ ռազմավարություն, ռազմավարական պատկերացում, թե մենք ինչպիսին ենք ուզում տեսնել, դարձնել մեր տնտեսությունը», -հավելեց խատգամավորը:
Նա 2015 թվականի 3 տոկոսանոց աճը համարեց «խղճուկ», որի 70 տոկոսը ապահովվել է գյուղատնտեսության հաշվին:
«Իսկ գյուղատնտեսության աճն էլ, ինչպես խոստովանում է կառավարությունը, մեծապես պայմանավորված է բնակլիմայական բարենպաստ պայմաններով: Այսինքն՝ եթե 2015 թվականին երկու հատ կարկուտ ավել գար, երկու անձրև պակաս, մեր երկրի 3 տոկոսանոց տնտեսական աճը 50 տոկոսով կկրճատվեր», -հայտարարեց պատգամավորը՝ ընդգծելով, որ գիտելիքահեն տնտեսություն հիմնելու մասին խոստումներից հետո «ՀՀԿ-ն ստեղծել է պամիդորահեն տնտեսություն»:
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյությում
Հարակից հրապարակումներ`
- Բյուջեի կատարողականի քննարկումը հաշվապահական հաշվառման ձանձրալի դասընթաց էր. Նաիրա Զոհրաբյան
- Ոչ թե վարկաբեկում եմ Ազգային ժողովին, այլ... Գալուստ Սահակյան
- Մոնոպոլիստների մի մասը ԱԺ-ում նստած են, մյուս մասն էլ էստեղից դուրս են. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան