
Շավարշ Քոչարյանը՝ Աթեշյանի նամակի մասին
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանին նաև խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ ոչ միայն Պոլսում, այլև ընդհանուր առմամբ հայությունը գտնվում է բավականին ճնշված վիճակում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Ցավալի է, ես չէի էլ ուզենա մեկնաբանել: Ուղղակի դա դրա արտահայտությունն է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ օրերս Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումից հետո Աթեշյանը այդ փաստի առնչությամբ ափսոսանքով լի նամակ էր հղել Էրդողանին:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Աթեշյանը համայնքի խնդիրները լուծելու փոխարեն զբաղվում է թուրքական պատմագիտության կեղծարարական բազան հարստացնելու գործով. թուրքագետ
- Արամ Աթեշյանի արարքը աննախադեպ խայտառակություն էր, անբարո արարք. Նաիրա Զոհրաբյան
- Չեմ արդարացնում Արամ արքեպիսկոպոսի նամակի բովանդակությունը. Տեր Վահրամ քահանա Մելիքյան
- Արամ Առաջին կաթողիկոսը ողջունում է Գերմանիայի քաջ քայլը