Քաղաքական 13:17 09/06/2016 Հայաստան

Արամ Աթեշյանը համայնքի խնդիրները լուծելու փոխարեն զբաղվում է թուրքական պատմագիտության կեղծարարական բազան հարստացնելու գործով. թուրքագետ

«Պոլսո Հայոց պատրիարքությունը պատասխանատու է Թուրքիայի հայության համար այն համատեքստում, որ այդ երկրում չկա այլ ներկայացուցչական կառույց, որ կարող է ներկայացնել հայության խնդիրները: Պատրիարքությունը համարվում է հայ համայնքի ղեկավար մարմինը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ նրա, 2007-2008 թվականից գործող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մոտ հայտնաբերվեց անբուժելի հիվանդություն, պատրիարքի կամ աթոռակից պատրիարքի ընտրություններ անցկացնելու փոխարեն տարբեր անձնական շահախնդրությունների հետևանքով տեղի ունեցավ փոխանորդի նշանակում և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը դարձավ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ՝  պայմանով, որ ամենակարճ ժամկետում պետք է անցկացնի պատրիարքի ընտրություն:

«Դառնալով պատրիարքի փոխանորդ, դարձավ նաև պատրիարքի գահի հավակնորդ, ում վերջին տարիների գործունեությունը միտված է թուրքական իշխանությունների համար հաճելի, ձեռնտու քայլեր, հայտարարություն անելուն՝ այդպես ապահովելով իր հավանական ընտրության հնարավորությունը:

Հայ Առաքելական եկեղեցու գերագույն խորհուրդը քանիցս հորդորել է Աթեշյանին անցկացնել պատրիարքական ընտրություն և լուծել հարցը, բաց քանի որ հարցը չի լուծվել, Պոլսո Հայոց աթոռը շարունակում է օգտագործվել թուրքական տարբեր շահախնդրությունների համար՝ և ներքին, և արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց նա:

Թուրքագետի խոսքով, Պոլսո Հայոց պատրիարքությունը, պատրիարքները մշտապես գտնվել են թուրքական իշխանությունների ճնշման ներքո, տարբեր տարիներին ստիպված են եղել անել հայտարարություններ հատկապես Հայոց ցեղասպանության հետ կապված, սակայն Թուրքիայի Հանրապետության  պատմության ամբողջ ընթացքում Պոլսո Հայոց պատրիարքները կամ պատրիարքական գահի փոխանորդները երբեք չեն արել նման տիպի հայտարարարություն, ինչպես Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակի բովանդակությունն էր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Այն էականորեն հակասում է պատմական իրողություններին, ամբողջ հայության շահերին, թուրքական կեղծարարության, ուրացման քաղաքականության մի բաղկացուցիչն մասն է»,- ընդգծեց Ռ.Մելքոնյանը՝ միաժամանակ հավելելով, որ Պոլսո Հայոց պատրիարքարանը հոգևոր կառույց է, Թուրքիայում ընդունված աշխարհիկության սկզբունքի հիման վրա հոգևորականներն իրավունք չունեն մասնակցել քաղաքական գործընթացներին, անել քաղաքական հայտարարություններ, հանդես գալ պատմագիտական վերլուծություններով:

«Արամ Աթեշյանը Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներից է, բարձրաստիճան հոգևորական,  Հայ Առաքելական եկեղեցու, Ամենայն Հայոց կաթողիկոսի դիրքորոշումներին հակադիր դիրքորոշմամբ է հանդես եկել»,- ընդգծեց նա:

Խոսլով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքի մասին, Ռ.Մելքոնյանը նշեց, որ այն կոռեկտության սահմաններում է. «Քանի որ Աթեշյանն անկախ իր անձնական որակներից, դրանց բացակայությունից, հանդիսանում է Պոլսո Հայոց պատրիարքության գահակալը,  առաքելադավան 50-60 հազար հայ կա այնտեղ, ուստի Մայր Աթոռը երևի ունի որոշակի պատասխանատվության զգացում և իր հայտարարության մեջ չափավոր է»:

Ինչ վերաբերում է նրան կարգալույծ անելուն, թուրքագետը նշեց, որ իրավական և եկեղեցական բոլոր օրենքներով անհնար է, քանի որ Արամ Աթեշյանն արքեպիսկոպոս է, նրան կարգալույծ անելու որևէ հնարավորություն չկա:

Ըստ թուրքագետի, աժմ համայնքի դժգոհությունը Արամ Աթեշյանից ավելի է մեծացել, միգուցե բողոքի ալիքը հանգեցնի այլ զարգացումների հենց համայնքի ներսում:

«Բայց այն փաստը, որ չի վայելում Ստամբուլի հայ համայնքի աջակցությունը, երևում է բոլոր ոլորտներում: Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում հայ համայնքը երբեք չի եղել այսքան վատ վիճակում, պառակտված է,  թուրքախոսությունը հասել է 90 տոկոսի, եկեղեցիներում քարոզներն անցկացվում են թուրքերեն:  Աթեշյանն այս խնդիրները լուծելու փոխարեն զբաղվում է թուրքական  պատմագիտության կեղծարարական բազան հարստացնելու գործով»,- ասաց Ռ.Մելքոնյանը:

Նա ընդգծեց, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը համազգային կարևորության խնդիր է, քանի չկա ընտրված պատրիարք, այս վիճակն է լինելու:

«Նախորդ պատրիարքներն ուժեղ էին, քանի որ ընտրված էին, կարողանում էին անկախության որոշակի աստիճան ապահովել»,- ասաց նա՝ հավելելով, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություն չի անցկացվում, քանի որ պարզ է մի բան՝ այդ ընտրություններում թուրքական  իշխանությունների ֆավորիտ թեկնածուն ընտրվելու որևէ շանս չունի:

Հաղթող թեկնածուն, ըստ նրա, լինելու է Հայաստանի քաղաքացի, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը. «Սա է ապացուցում բոլոր հարցումները, զարգացումները»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
Tutu ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և կազմել են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}