«Իհարկե շատ դժվար որոշում էր, շուրջ 6 տարի իրար հետ ճանապարհ ենք անցել». Սերգո Կարապետյանը՝ պաշտոնաթող փոխնախարարներին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային հանդիպում է անցկացրել, որին մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության մարմինների և կազմակերպությունների ղեկավարները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հատնել նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանին, տեղակալներ Սամվել Գալստյանին և Գառնիկ Պետրոսյանին երկար տարիների նվիրված աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
«Համակարգում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների արդյունքում որոշում է կայացվել կրճատել երեք փոխնախարարի հաստիք: Սա իհարկե շատ դժվար որոշում էր, մենք շուրջ 6 տարի իրար հետ ճանապարհ ենք անցել, դրանք շատ կարևոր տարիներ էին, որոնց ընթացքում գյուղատնտեսության ոլորտում համատեղ աշխատանքի շնորհիվ կարևոր ձեռքբերումներ ենք ունեցել»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Կարապետյանը:
Նախարարը հավելել է, որ երեք փոխնախարարներն էլ իրենց գործի գիտակ, բարձրակարգ մասնագետներ են, ովքեր տասնյակ տարիների ընթացքում կարևոր ներդրում են ունեցել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում, և կրճատման փաստը որևէ առնչություն չունի նրանց մասնագիտական կարողությունների հետ:
Գրիշա Բաղիյանը, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը նույնպես շնորհակալություն են հայտնել նախարարին և նախարարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար` ընդգծելով, որ կշարունակեն իրենց փորձառությունն ու գիտելիքները ներդնել ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար նախարար Սերգո Կարապետյանը Գառնիկ Պետրոսյանին պարգևատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով, իսկ Գրիշա Բաղիյանին և Սամվել Գալստյանին` պատվոգրերով (նախկինում վերջիններս արդեն իսկ արժանացել են ոսկե մեդալների):
Հարակից հրապարակումներ`
- Կրճատված ծառայողական ավտոմեքենաները կօտարվեն
- Ծառայողական մեքենաների կրճատումն ավելի շատ ոչ թե ֆինանսական, այլ բարոյական խնդիր է. Պավել Սաֆարյան
- Վարչապետ. Նախարարություններում արդեն սկսվել են կրճատումները
- Սոցապնախարարությունում կրճատումների հետևանքով սոցիալական բում չեն սպասում
- Մեր նախարարությունում կադրերի կրճատում չի լինի. Դավիթ Լոքյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին