Հայաստանի երկու ներկայացուցիչներ քառորդ եզրափակչում են
Ռուսաստանի Անապա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:
Երեկ ռինգ են դուրս եկել Հայաստանի 4 ներկայացուցիչներ: 75 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանն ու 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը պարտություն են կրել, իսկ 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանն իրենց մարտերն ավարտել են հաղթանակով` դուրս գալով քառորդ եզրափակիչ փուլ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ սա Նարեկի 2-րդ մենամարտն էր: Հայաստանը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 9 մարզիկով:
Լրահոս
Տեսանյութեր
Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար