Գևորգ Մանուկյան. «Ծնողներս ևս դեմ են, որ մեկնեմ Բաքու»
Ադրբեջանում կայացած 2015 թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Գևորգ Մանուկյանը Ուկրաինայի հավաքականի կազմում չի մեկնի Բաքու, որտեղ հունիսի 16-25-ը կկայանա բռնցքամարտի օլիմպիական վարկանշային մրցաշար: Բռնցքամարտիկը haqqin.az-ին տված հարցազրույցում նշել է, որ իր անվտանգությունն ապահովելու երաշխիքներ Ադրբեջանը չի տվել:
«Ի տարբերություն նախորդ տարվա Եվրոպական խաղերի, այս տարի Բաքուն ինձ անվտանգության երաշխիքներ չի տվել: Հիմա ինչ-որ բան փոխելու համար ուշ է, և ես չեմ մեկնի Բաքու: Ծնողներս նույնպես դեմ են».- նշել է Մանուկյանը:
Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դմիտրի Սոսնովսկին համակարծիք է Գևորգի ծնողների հետ և չի ցանկանում իր սանին տեսնել վերոնշյալ մրցաշարում:
«Մանուկյանը» չի մասնակցի Բաքվի մրցաշարին: Հիմա Բռնցքամարտի ֆեդերացիայի հետ աշխատում ենք այն ուղղությամբ, որ նա մեկնի Վենեսուելա` WSB շարքի մրցաշարին մասնակցելու համար: Ինչ վերաբերվում է Բաքվին, ապա այնտեղ, կարծես, զինադադար է, բանակցություններ են ընթանում, բայց միևնույն է, դա հակամարտություն է: Մանուկյանի մեկնելը նպատակահարմար չէ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը, որը հիմա Կիևում է, ևս չի մեկնի Բաքու»,- ասել է Սոսնովսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան