Հակակոռուպցիոն պայքարը Ռուստամյանին հույսեր է ներշնչում
Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտում են կոռուպցիան և դրա դեմ իրական, վստահելի պայքարի անադրյունավետությունը ու մենաշնորհները: Այդ մասին այսօր ԱԺ-ում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Բայց ամենակարևորը, ըստ պատգամավորի, գնողունակ պահանջարկ ձևավորելու խնդիրն է: Կոալիցիոն կառավարության մաս կազմող կուսակցության ներկայացուցիչը նկատեց, որ հասարակության մի զգալի մասը ունի խնդիրներ իր առօրյա կարիքները բավարարելու հարցում. Մարդիկ ունեն պահանջներ, բայց չեն կարողանում բավարարել:
«Ես ավելի շատ կուզեի տեսնել, որ այս խնդիրները լուծվում են կառավարման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված քայլերի միջոցով: Մենք պետք է էապես բարձրացնենք կառավարման արդյունավետությունը Հայաստանում, պետք է դա կատարելով կարողանանք ստեղծել ներդրումների համար բարենպաստ պայմաններ»,- հայտարարեց դաշնակցականը:
Այդուհանդերձ, նախկին ընդդիմադիրը հույսեր ունի, որ կառավարության կողմից նախաձեռնած հակակոռուպցիոն պայքարը արդյունքներ կունենա: «Այսօր կառավարությունը կարծես դա դարձրել է իր հիմնական առաջնահերթությունը»,- նշեց Ռուստամյանը՝ նկատելով, որ իրական պայքարի հիմքեր կան:
Նա հիշեցրեց, որ 2015-ին իրենք բյուջեին դեմ են քվեարկել և այժմ կատարողականին կողմ չեն կարող լինել, հետևաբար իրենց խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի:
Նկատենք, որ բյուջեի կատարողականի քվեարկության վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին առայժմ հայտնել է «Օրինաց երկիր» խմբակցությունը՝ կքվեարկեն դեմ:
Հարակից հրապարակումներ`
- 2015-ին գործազրկության և աշխատանք փնտրողների աննախադեպ աճ է արձանագրվել. Բիշարյան
- Հայաստանում ստեղծվել է «պամիդորահեն տնտեսություն». Նիկոլ Փաշինյան
- Բյուջեի կատարողականի քննարկումը հաշվապահական հաշվառման ձանձրալի դասընթաց էր. Նաիրա Զոհրաբյան
- Ոչ թե վարկաբեկում եմ Ազգային ժողովին, այլ... Գալուստ Սահակյան
- Մոնոպոլիստների մի մասը ԱԺ-ում նստած են, մյուս մասն էլ էստեղից դուրս են. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան