Ֆրանսիան EgyptAir-ի կործանված օդանավի «սև արկղերի» որոնման համար երկրորդ նավն է ուղարկել
Ֆրանսիան EgyptAir ընկերության կործանված ինքնաթիռի «սև արկղերի» որոնման համար երկրորդ նավն է ուղարկել Միջերկրական ծով։ «Գազետա.ռու»-ն հայտնում է նաև, որ որոնողական աշխատանքների համար նավը վարձակալել է Եգիպտոսը: Նավը հագեցած է ծովի խորքերը սուզվելու համար նախատեսված սարքավորումներով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի ենթարկված օդանավի «սև արկղերից» մեկի ազդանշանը արձանագրել էր Ֆրանսիայի ռազմածովային ուժերի նավերից մեկը՝ հունիսի 1-ին:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Փարիզիցց Կահիրե թռչող A320 EgyptAir օդանավը Միջերկրական ծովի վրա թռիչքի ընթացքում անհետացել է ռադարների տեսադաշտից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ այն կործանվել է:
Հարակից հրապարակումներ`
- Կործանված EgyptAir օդանավի զոհերի մնացորդները վկայում են պայթյունի մասին
- EgyptAir-ի վթարված ինքնաթիռից լուսանկարներ են հրապարակվել
- EgyptAir-ը լոգոտիպի գույնը փոխարինել է սևով
- Անհետացած EgyptAir-ի օդանավում եղել են 12 երկրների քաղաքացիներ
- Egypt Air-ի օդանավն առևանգողի պայթուցիկով գոտին կեղծ է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան