Fitch-ը Հայաստանին տվել է «B+» վարկանիշ՝ կայուն կանխատեսմամբ. Սուրկով
2016թ-ի հունվարին «Ֆիթչ» (Fitch Ratings) վարկանիշային միջազգային գործակալությունը Հայաստանի Հանրապետությանը տվել է «B+» վարկանիշ՝ կայուն կանխատեսմամբ: Այս մասին այսօր Երևանում առաջին անգամ կազմակերպված Fitch միջազգային վարկանիշային ընկերության կոնֆերանսի ժամանակ հայտարարեց ընկերության ԱՊՀ-ի և Սևծովյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Դմիտրի Սուրկովը:
Նրա խոսքերով՝ ՀՀ-ին հաջորդ վարկանիշը կտրվի այս տարվա հուլիսի 22-ին:
Դմիտրի Սուրկովն ասաց, որ տարածաշրջանում տրված վարկանիշների քանակը 301 է. ամենախոշորը Ռուսաստանը, Ղազախստանն ու Ուկրաինան են:
«Հայաստանին մինչև օրս տվել ենք 3 վարկանիշ, բայց հույս ունենք, որ այստեղ կընդլայնենք մեր ներկայությունը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ մինչև օրս Fitct-ը վարկանիշ է շնորհել Ամերիաբանկին և Արդշինբանկին:
Անդրադառնալով Հայաստանում կոնֆերանսի անցկացմանը՝ Դմիտրի Սուրկովը նշեց, որ իրենք այստեղ չէին լինի, եթե վերջին տարիներին չլիներ կառուցողական և արդյունավետ համագործակցությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ;
Սուրկովը նշեց նաև, որ Fitch-ն ունի 100 տարվա պատմություն: Ներկայումս ընկերությունն ունի երկու գրասնեյակ Նյու Յորքում և Լոնդոնում, իսկ աշխատակիցների թիվը հասնում է 100-ի: Ընկերությունը տրամադրում է ֆինանսական լուծումներ, հետազոտական աշխատանքներ և կանխատեսումներ: Բացի այդ, իրականացնում է հատուկ մշակված վերապաստրաստումներ, ինչպես նաև կրթական գործընկերության ծրագրեր: