Ջավախքի պատգամավորը Վրաստանի խորհրդարանին կոչ է արել հետևել Բունդեսթագի օրինակին
Ջավախքից ընտրված պատգամավոր Սամվել Պետրոսյանը Վրաստանի խորհրդարանում ունեցած ելույթում կոչ է արել Վրաստանին հետևել Գերմանիայի օրինակին: Այս մասին հայտնում է «Ջավախք Մեդիա»-ն:
«Սույն թվականի հունիսի 2–ին Գերմանիայի Բունդեսթագը բանաձև է ընդունել, և դատապարտել Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանությունը:
Ես կցանկանայի այս բարձր ամբիոնից անկեղծորեն շնորհակալություն հայտնել Գերմանիայի Բունդեսթագին և գերմանացի ողջ ժողովուրդին 100 տարի առաջվա իրադարձություններին օբյեկտիվ մոտեցման և պատմական արդարության վերականգնման համար:
Նաև կոչ եմ անում բոլոր այն ժողովրդավարական երկրներին, այդ թվում Վրաստանին, որոնք դեռ չեն ճանաչել Ցեղասպանությունը, հետևել Գերմանիայի և շատ այլ երկրների օրինակին, ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանությունը, դրանով իսկ կանխել նման հանցագործությունները այլ ժողովուրդների առնչությամբ»:
Ս. Պետրոսյանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր 2012 թ. հոկտեմբերի 1-ից: Մինչ այդ, նա վարել է վարչական պաշտոններ:
Հարակից հրապարակումներ`
- Բունդեսթագի բանաձևը կրկնակի հարված էր Ադրբեջանին. Հայկ Դեմոյան
- Բունդեսթագի թուրք պատգամավորներին սպառնում են սպանել
- ԱԺ նախագահ. Բունդեսթագի ընդունած բանաձևը ծանրակշիռ ներդրում է պատմական ճշմարտության վերականգնման գործում
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. Սերժ Սարգսյան
- Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան