Շարապովայի փաստաբան. «Հավատում եմ, որ դատարանը կկրճատի Շարապովայի որակազրկման ժամկետը»
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի փաստաբան Ջոն Հագերտին հույս է հայտնել, որ մարզական արբիտրաժային դատարանը կվերանայի մարզուհու որակազրկման գործը, որից հետո ժամկետները կփոփոխվեն: Այս մասին տեղեկացնում է tennis.com-ը:
Երեկ թենիսի հակադոպինգային ֆեդերացիան հրապարակել էր Շարապովայի հետ կապված որոշումը` նրան որակազրկելով մինչև 2018 թ.-ը: Հայտարարությունից հետո Մարիան նշել էր, որ անհապաղ կբողոքարկի այս որոշումը:
«Հավատում եմ, որ մարզական արբիտրաժային դատարանը կկրճատի որակազրկման ժամկետը և Մաշան հնարավորինս շուտ կվերադառնա մեծ սպորտ: Դատարանում ներկա կլինեն 3 դատավորներ. մեկը Շարապովայի ընտրությամբ, մեկը` ITF-ի, մյուսն էլ չեզոք»,- նշել է Հիգերտին: