Queen խումբը թույլ չի տվել Թրամփին օգտագործել իր «We are the champions» երգը
Անգլիական Queen ռոք-խումբը թույլ չի տվել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին օգտագործել իր «We are the champions» երգը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է խմբի կիթառահար Բրայան Մեյը:
Նա հայտնել է, որ զայրացած է այն փաստից, որ Թրամփն օգտագործում է այդ երգն իր մասնակցությամբ ամերիկյան հեռուստաընկերությունների շոուներում:
«Ես ուզում եմ ընդգծել, որ երգը կատարելու թույլտվություն չի հարցվել և չի տրվել: Մենք խորհրդակցում ենք, թե ինչպիսի քայլեր կարող ենք ձեռնարկել, որպեսզի այլևս չշարունակվի երգի օգտագործումը»,- ասել է նա:
Կիթառահարը նաև ընդգծել է, որ իր խումբը միշտ դեմ է եղել իրենց երգերի օգտագործմանը ինչ-որ մեկի կողմից քաղաքական նպատակներով:
«Մեր երգերը մեր սեփական երազանքների և համոզմունքների արտացոլումն է, այն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեն լսել և բավականություն ստանալ»,- ասել է Բրայան Մեյը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան